«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը չի բացառել, որ դարպասապահ Ինյակի Պենյան կարող է լինել թիմի հիմնական դարպասապահը։
Նախկինում թիմի հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը ծնկի ծանր վնասվածքի պատճառով շարքից դուրս էր մնացել մինչև մրցաշրջանի ավարտը։
«Կարո՞ղ է Պենյան մնալ հիմնական դարպասապահը մինչև մրցաշրջանի ավարտը․ Ինչու՞ ոչ։ Նա շատ լավն էր և անառիկ պահեց դարպասը «Խետաֆեի» դեմ խաղում, ինչը լավ էր նրա վստահության համար։
Ինչ վերաբերում է նոր դարպասապահի ձեռք բերմանը, ապա իրավիճակը չի փոխվել, պետք է սպասել։ Ես չգիտեմ, թե ինչ կլինի», – ասել է Ֆլիկը մամուլի ասուլիսում։
Ըստ լուրերի՝ «Բարսելոնան» շուտով կարող է պայմանագիր կնքել նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ, ով պատրաստ է վերսկսել կարիերան կատալոնական ակումբում։