«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է թիմի կիսապաշտպաններ Գավիի և Ֆրենկի դե Յոնգի մարզավիճակի մասին մեկնաբանությունով։
«Ես շատ դրական կողմեր եմ տեսնում մարզումների ժամանակ, գոհ եմ Ֆրենկիի առաջընթացից։ Գավին նույնպես լավ է անում։ Նրանք արագացնում են տեմպը։ Նրանք կարող են օգնել մեզ»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լա Լիգայի 7-րդ տուրի արդյունքներով «Բարսելոնան» 21 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։