Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը պրոֆեսիոնալ մակարդակում գերազանցել է 100 հանդիպման շեմը։ Երիտասարդ բրազիլացու համար 100-րդը Լա Լիգայի վերջին հանդիպումն էր «Ալավեսի» դեմ, որում «Ռեալը» հաղթեց 3։2 հաշվով։
Ինչպես նշում է Madrid Xtra-ն, 18-ամյա Էնդրիկն արդեն 100 հանդիպում է անցկացրել։
Հարձակվողը մասնակցել է հարազատ «Պալմեյրասի» 82 հանդիպման՝ դառնալով 21 գոլի հեղինակ, իսկ «Ռեալի» կազմում կարողացել է 7 խաղ անցկազնել և երկու անգամ 2 խփել։ Բրազիլիայի հավաքականի կազմում հրաշամանուկը 11 խաղ է անցկացրել՝ դառնալով 3 գոլի հեղինակ։