Դիեգո Սիմեոնեն՝ Մադրիդի «Ռեալի» հետ սպասվող խաղի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է իր մտքերով Մադրիդի «Ռեալի» հետ Լա լիգայի 8-րդ տուրի տնային հանդիպման նախօրեին։

«Մեր մարզադաշտը մեզ ուժ կտա այս խաղում։ Պետք է հանգստություն պահպանենք, հավատ ունենանք, բայց նաև պետք է բարելավենք մեր հարձակողական խաղը։

Մենք լավ ենք խաղում պաշտպանությունում, բայց պետք է մի քայլ առաջ կատարենք հարձակման գծում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում DAZN-ը։

Թիմերի միջև հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։