«Բարսելոնան» առաջիկա օրերին կհայտարարի Վոյցեխ Շչեսնիի հետ պայմանագիր կնքելու մասին։
«Արսենալի» և «Յուվենտուսի» նախկին դարպասապահը համաձայնել է վերսկսել կարիերան՝ օգնելու ակումբին, որը մրցաշրջանի ավարտից առաջ կորցրեց Մարկ-Անդրե տեր Շտեգենին։
Դարպասապահի դիրքի համար Շչեսնին կմրցի Ինյակի Պենայի հետ։ Լեհը ոչ միայն ցանկանում է լինել առաջին համարը Լա Լիգայում, այլև Չեմպիոնների Լիգայում։
Ըստ Marca-ի՝ «Բարսելոնան» կկարողանա Շչեսնիին գրանցել Չեմպիոնների Լիգայում, երբ նրա պայմանագիրը հաստատվի: