Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա Լիգայի 7-րդ տուրի «Սելտայի» հետ հաղթական հանդիպումը (1:0):
«Մենք խաղացինք մի թիմի դեմ, որը շատ լավ է հանդես գալիս և բարելավվել է նոր մարզչի գալուց հետո: Փետրվարից նրանք տանը չեն պարտվել։ Նրանք լավ են խաղում և օգտվում են քո ցանկացած սխալից:
Առաջին խաղակեսում այնքան էլ լավ չէինք գրոհում, չնայած լավ էինք պաշտպանվում։ Երկրորդ խաղակեսում մենք բարելավեցինք մեր խաղը՝ ավելի շատ ստեղծագործություն ցուցաբերելով կիսապաշտպանությունում։
Ընդմիջմանը ես ֆուտբոլիստներին ասացի, որ ով սխալվի, նա կպարտվի։ Բախտը մեզ հետ էր։ Գրիզմանը և Խուլիանը իրենց դրսևորեցին կարևոր պահին, երբ թիմին պետք էին»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում DAZN-ը։