«Ատլետիկոն» որոշել է չեղարկել մեքսիկացի երգչուհի Դաննա Պաոլայի ելույթը Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» հետ դերբիի ընդմիջմանը, հայտնում է Relevo-ն։
29-ամյա երգչուհին և դերասանուհին «Ատլետիկոյի» տնային մարզադաշտում առաջին խաղակեսից հետո պետք է կատարեր «El double» երգը Աբրահամ Մատեոյի հետ դուետով, սակայն ակումբը որոշեց չեղարկել ելույթը նրանից մի քանի օր անց։
La Revuelta-ի հետ հարցազրույցը, որում Պաոլան խոստովանել է, որ ինքը Մադրիդի «Ռեալի» երկրպագու է և անհամբեր սպասում է թիմին ուղիղ եթերում տեսնելուն։
Մադրիդյան դերբին կկայանա սեպտեմբերի 29-ին Civitas Metropolitano մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։