«Յուվենտուսի» մարզական տնօրենը անդրադարձել է Ուեսթոն Մաքքենիի հետ նոր պայմանագրի երկարաձգմանը

Թուրինի «Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին խոսել է թիմի կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենիի նոր պայմանագրի մասին։

«Մաքքենին միշտ եղել է մեր թիմի մի մասը։ Նրա համաձայնությունը կարևոր բաղադրիչ է։

Ակումբը երկարաձգեց պայմանագիրը նրա հետ, քանի որ նա մեր նախագծի մի մասն է»,- Ջյունտոլիի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։