Գերմանացի լեգենդար կիսապաշտպան Տոնի Կրոսը խոստովանել է, որ մոտ էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն, սակայն տրանսֆերը ձախողվեց՝ 2014 թվականին «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնից Դևիդ Մոյեսի հեռացման պատճառով։
«2014 թվականին, նախքան «Ռեալի» հետ պայմանագիր կնքելը, ես արդեն պայմանավորվել էի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Դա կլիներ «Բավարիայից» տեղափոխություն դեպի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Բայց հետո նրանք պաշտոնանկ արեցին Դեյվիդ Մոյեսին, ում հետ ես նստեցի բազմոցի վրա Մյունխենում, և նշանակեցին Լուի վան Գալին: Հետո մենք երկուսս էլ երախտագիտությամբ հեռացանք գործարքից:
Աշխարհի առաջնությունը մեկնարկեց, և Անչելոտտին կապ հաստատեց ինձ հետ, ահա և վերջ»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Sport1-ը: