«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն խոսել է «Ոսկե Գնդակի» առաջիկա արարողության մասին.
«Վինիսիուսն ավելի լավ տեսք ուներ, քան Մբապպեն։ Նա է, ումից միշտ վտանգ է գալիս։ Եթե Վինիսիուսը գնդակով է, դուք միշտ վտանգ եք զգում: Ես «Ոսկե Գնդակը» կտայի բրազիլացուն»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Foot Mercato-ն։
Հիշեցնենք, որ France Football ամսագրի վարկածով անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների մրցանակաբաշխությունը տեղի կունենա հոկտեմբերի վերջին։