Ռոբերտ Լևանդովսկին առանցքային դեր է խաղացել Վոյցեխ Շչեսնիի և «Բարսելոնայի» միջև բանակցություններում

Դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մոտ ժամանակներս կարող է պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ։

Ինսայդեր Նիկոլո Շիրայի խոսքով՝ կողմերի միջև բանակցություններում առանցքային դեր է խաղացել կատալոնացի հարձակվող և Շչեսնիի հայրենակից Ռոբերտ Լևանդովսկին։

Ռոբերտը համոզել է Վոյցեխին մնալ ֆուտբոլում (Շչեսնին ավելի վաղ հայտարարել էր իր կարիերան ավարտելու մասին) և միանալ իր թիմին։

Ավելի վաղ ինքը՝ դարպասապահը, հաստատել էր, որ բանակցություններ է վարում «Բարսայի» հետ։