Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գոհ է ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի և նրա մարզչական շտաբի աշխատանքից։
Ըստ AS-ի՝ Պերեսը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Անչելոտիի հետ 2026 թվականից հետո, երբ ավարտվի իտալացու աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 65-ամյա մարզիչը դեռ չի որոշել, թե երբ կավարտի մարզչական կարիերան։ Անչելոտին խոստովանում է, որ նույնիսկ գործող պայմանագրի ավարտից հետո կկարողանա շարունակել աշխատել «Ռեալի» հետ։
Անցած մրցաշրջանի վերջում «Ռեալը» դարձավ Իսպանիայի չեմպիոն և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի գավաթի հաղթող։