«Մանչեսթեր Սիթին» հաղթեց Պրեմիեր Լիգայի դեմ առաջին դատական գործը՝ ակումբին մեղադրելով առաջնության ֆինանսական կանոնները խախտելու մեջ։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը կարող է հանգեցնել Պրեմիեր Լիգայի «associate party deals» կանոնների վերանայման, որոնք պահանջում են խիստ աուդիտներ, երբ ակումբները արտաշուկայական հովանավորչական գործարքներ են կնքում ակումբի սեփականատերերի հետ կապված ընկերությունների հետ:
Ընդգծվում է, որ այդ կանոնները կարող են ոչ միայն վերանայվել, այլև չեղարկվել։ Այս դեպքում այնպիսի ակումբները, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» է, կկարողանան հովանավորչական գործարքներ կնքել առանց անկախ գնահատման:
Այս գործով դատարանի որոշումը կարող է էական ազդեցություն ունենալ 2009-ից 2018 թվականներին «քաղաքայինների» կողմից «Մանչեսթեր Սիթիի» ենթադրյալ 115 ֆինանսական խախտումների գործընթացի վրա։