ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատրաստ է իր աշխատավարձի 50%-ը տալ լրագրողներին, որպեսզի չշփվի նրանց հետ։
«Ես ձեզ հետ լավ ժամանակ եմ անցկացնում: Ես երբեք ասուլիս չեմ ընդհատել, սիրում եմ խոսել, ասում եմ այն, ինչ պետք է ասեմ։
Մի ինքնաբուխ միտք ծագեց գլխումս՝ եթե ինձ ասեք՝ ստորագրեմ մի թուղթ, ըստ որի՝ աշխատավարձիս 50 տոկոսը կվերցնեք, բայց ես այլեւս ստիպված չեմ լինի խոսել ասուլիսների ժամանակ, կստորագրեմ։
Երբ պայմանագիր ես կնքում ակումբի հետ, պարտավոր ես շփվել մամուլի հետ։ Եթե կարողանամ խուսափել դրանից, կխուսափեմ, հատկապես հետխաղյա հարցազրույցից»,- ասել է իսպանացի մարզիչը: