«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է ամռանը հեռանալ թիմից։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, «Լիվերպուլը» պատրաստ կլինի ավելի քան 100 միլիոն եվրո վճարել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի համար։ Բրազիլացի հարձակվողին անգլիական թիմի ղեկավարությունը տեսնում է որպես Սալահի փոխարինող։
«Ռեալը» չի պատրաստվում վաճառել Ռոդրիգոյին, իսկ անձամբ՝ Ռոդրիգոն, տրամադրված է շարունակել ելույթները Իսպանիայում։ Բայց 23-ամյա բրազիլացու դիրքը կարող է փոխվել, եթե նա ավելի քիչ խաղաժամանակ ստանա, քան ցանկանում է։