«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը չի կարողացել շարունակել գոլերի կամ գոլային փոխանցման իր շարքը:
17-ամյա ֆուտբոլիստը մեկնարկել է Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմում Լա Լիգայի «Խետաֆեի» հետ խաղում, բայց անմիջականորեն չի ներգրավվել գոլի դրվագում:
Հանդիպումն ավարտվեց «կապտանռնագույնների» հաղթանակով 1։0 հաշվով, իսկ միակ գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։
Յամալի համար սա առաջին հանդիպումն է առանց գոլերի և գոլային փոխանցման ընթացիկ մրցաշրջանում: «Բարսելոնայի» նախորդ յոթ հանդիպումներից յուրաքանչյուրում իսպանացին մշտապես գոլ է խփել կամ օգնել թիմակիցներին:
Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը 8 խաղում խփել է 4 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: