Հայտնի է, թե երբ Վոյցեխ Շչեսնին պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ

«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին երկուշաբթի օրը պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ։

«Երկուշաբթի օրը Վոյցեխ Շչեսնին «Բարսելոնայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թվականի հունիսը»,- իր սոցցանցերում հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Շչեսնին պետք է փոխարինի վնասվածք ստացած Մարկ-Անդրե տեր Շտեգենին։

Ամռանը Շչեսնին «Յուվենտուսից» հեռանալուց հետո դարձավ ազատ գործակալ և հայտարարեց կարիերան ավարտելու մասին։