«Ինտերը» և «Թոթենհեմը» կարող են մեծ փոխանակում կատարել

Միլանի «Ինտերը» և Լոնդոնի «Թոթենհեմը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։

Ա Սերիայի գրանդը հետաքրքրված է «Թոթենհեմի» դարպասապահ Գուլիելմո Վիկարիոյով, մինչդեռ «Թոթենհեմն» իր հայացքն ուղղել է «ներաձուրիի» պաշտպան Բենջամին Պավարի վրա, ով կարող է խաղալ պաշտպանության կենտրոնում և եզրում: Ինչպես հաղորդում է Goal-ը՝ Inter Live-ին հղում անելով, ակումբները դիտարկում են հաջորդ ամառ իտալացուն ֆրանսիացու հետ փոխանակելու հնարավորությունը։

27-ամյա Վիկարիոյի արժեքը Transfermarkt պորտալի փորձագետների կողմից գնահատվում է 35 միլիոն եվրո, 28-ամյա Պավարին՝ 50 միլիոն եվրո։