«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0), որը դարձավ 7-րդ անընդմեջը Լա Լիգայի մեկնարկից ի վեր։
««Խետաֆեի» դեմ լավ խաղացինք, նրանք շատ լավ պաշտպանական թիմ ունեն, բայց ես շատ հպարտ եմ: Իմ տղաները պայքարեցին 90 րոպե։ Ես նաև հպարտ եմ երկրպագուներով, ովքեր հասկացան, որ մեզ պետք են։
Գնդակը չցանկացավ մտնել դարպասը, երբեմն դա տեղի է ունենում, բայց մենք հնարավորություն ունեինք և չօգտվեցինք դրանից։
Նրանք շատ լավ են պաշտպանվում, շատ կոմպակտ են, և դա հեշտ չէ։ Երբեմն կոմբինացիաներում մեզ չէր բավականացնում արագությունը, և նրանք փակվում էին: Բայց մենք խփեցինք մեզ անհրաժեշտ գոլը, և դա շատ լավ է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։