«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը եվրոպական առաջնություններում իր վերջին ինը խաղերից միայն մեկում է հաղթել:
Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ «կարմիր սատանաների» վերջին հաղթանակը եվրոպական մրցաշարերում տարել են Չեմպիոնների Լիգայի վերջին խմբային փուլի «Կոպենհագենի» հետ խաղում (1:0):
Մնացած խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» կրել է հինգ պարտություն, ևս երեք հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղաց հոլանդական «Տվենտեի» հետ (1:1):