«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Եվրոպա Լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Տվենտեի» հետ ոչ-ոքին (1:1).
«Մենք առջևում էինք 1:0 հաշվով, վերահսկում էինք ամեն ինչ… Պետք է հետևողական լինենք և շարունակեինք այդ կերպ խաղալ երկրորդ խաղակեսում։ Փոխարենը թիմը կորցրեց առավելությունը և գոլ բաց թողեց՝ չավարտելով խաղը: Պետք է երկրորդ գոլը խփեինք, բայց մենք ինքներս պատժվեցինք սխալի համար։
Պետք է շարունակել խաղալ ամբողջ հանդիպման ընթացքում: Հենց հաշիվը 1:0 է, պետք է գնալ հաջորդ գոլի հետևից: Իհարկե, սա միայն առաջին խաղն է, բայց շատ կարևոր էր, որ մենք հաղթեինք։
Մենք պետք է ավարտեինք խաղը, բայց պատժվեցինք մեր սխալի համար։ Մենք չափազանց ինքնագոհ էինք այդ իրավիճակում, ինչը չպետք է լիներ, քանի որ միշտ կարող ես գոլ բաց թողնել մրցակցից, ով խաղում է իր կյանքի հանդիպումը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։