Օրերս Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց «Ալավեսին»։ Մադրիդի երիտասարդ հարձակվող Էնդրիկի բախտը բերել է, որ կարմիր քարտ չի ստացել, երբ հարվածել է մրցակցին աճուկային հատվածում։
Ըստ Marca-ի՝ Էնդրիկը խոստովանել է, որ արժանի էր խաղադաշտից հեռացվել այդ դրվագի համար։ Երիտասարդ բրազիլացին ներողություն կխնդրի «Ռեալի» ֆուտբոլիստներից և Կառլո Անչելոտտիից։ Բրազիլացին կհավաստիացնի իր թիմակիցներին, որ դա այլեւս չի կրկնվի։
Իսպանիայի առաջնության հաջորդ հանդիպումը «Ռեալը» կանցկացնի կիրակի օրը՝ սեպտեմբերի 29-ին, Մադրիդի «Ատլետիկոյի» հետ արտագնա խաղում: