Ամերիկացի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը կարող է երկարաձգել պայմանագիրը «Միլանի» հետ, հայտնում է Football-Italia-ն։
Ըստ լրագրողների՝ մոտ ժամանակներս իտալական թոփ-ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստին երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր կառաջարկի մինչեւ 2030 թվականի կեսերը։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա եզրային հարձակվողը հինգ հանդիպում է անցկացրել, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Պուլիշիչի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։