Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Յոզուա Կիմիխի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, ՊՍԺ-ն սառեցրել է հետաքրքրությունը 29-ամյա Կիմիխի նկատմամբ։ Այսպիսով, գերմանացի ֆուտբոլիստը ավելի հավանական է, որ հայտնվի այլ ակումբում, եթե չմնա «Բավարիայում»։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։