«Արսենալի» 16-ամյա դարպասապահ Ջեք Պորտերը ակումբային նոր ռեկորդ է սահմանել՝ սկսելով Անգլիայի լիգայի գավաթի երրորդ տուրի՝ «Բոլթոն Ուոնդերերսի» դեմ տնային խաղում (5:1): Այս մասին հայտնում է Squawka-ն։
Աղբյուրի համաձայն՝ Պորտերը դարձել է ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ մեկնարկել է «Արսենալի» պաշտոնական խաղը: Իր նորամուտի ժամանակ նա 16 տարեկան 72 օրական էր։
Այս մրցաշրջանի սկզբում, մինչ «զինագործների» հիմնական թիմում հանդես գալը, 16-ամյա դարպասապահը խաղացել է տարբեր տարիքի մի քանի թիմերում՝ Անգլիայի Մ17, Անգլիայի Մ18 և Արսենալ Մ21: