«Յուվենտուսի» նախկին դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ պայմանագրի շուրջ։
«Այո, ես այժմ բանակցություններ եմ վարում և մտածում եմ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին: Անհարգալից կլիներ, եթե ես չդիտարկեի այս տարբերակը։
«Բարսան» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է»,- լեհ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։