ՈւԵՖԱ-ն զրկել է «Սան Սիրոյին» 2026/27 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի եզրափակչից

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) որոշել է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտին զրկել Չեմպիոնների Լիգայի 2026/27 մրցաշրջանի եզրափակիչ խաղն անցկացնելու իրավունքից։

«Քանի որ Միլանի քաղաքապետարանը չկարողացավ երաշխավորել, որ քաղաքի վերակառուցումը չի ազդի «Սան Սիրո» մարզադաշտի և նրա շրջակայքի վրա, այսօր որոշվեց վերաբացել 2026/27 թվականների Չեմպիոնների Լիգայի եզրափակչին մասնակցելու հայտերի ընդունումը», – հայտնում է ՈՒԵՖԱ-ն: