Սուպերհամակարգիչը կանխատեսել է Եվրոպա Լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթողին

Opta սուպերհամակարգիչը նշել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Լիգայի նոր մրցաշրջանում հաղթելու ֆավորիտին: Վերլուծության արդյունքներով տիտղոսը նվաճելու ամենամեծ հնարավորությունն ունի «Պորտուն» ՝ 17,8 տոկոս։

Երկրորդ տեղը Բալբաոյի «Աթլետիկն» է։ Բասկյան ակումբի հաղթանակի հավանականությունը 10,9 տոկոս է։ Լավագույն եռյակը եզրափակում է Պրահայի «Սլավիան», որի հաղթելու շանսերը գնահատվում են 9,6 տոկոս։

Չորրորդ տեղում Լոնդոնի «Թոթենհեմն» է (8,6 տոկոս): Լավագույն հնգյակը եզրափակում է իտալական «Ռոման» (8,2 տոկոս):