Ֆուտզալի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում սեպտեմբերի 25-ին անցկացրեց ընկերական երկրորդ հանդիպումը Մոլդովայի ընտրանու հետ։ Կողմերի միջև խաղն այս անգամ ավարտվեց 4:1 հաշվով։ Երկու ընտրանիների միջև նախորդ հանդիպումը նույնպես ավարտվել էր Հայաստանի հավաքականի հաղթանակով 9:1 հաշվով։
Հայաստան – Մոլդովա՝ 4:1, (2:0)
Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն
Գոլերը՝ Մելիքյան 7’48”, 25’29”, Նեվեդրով 16’55”, Դերմենջյան 26’29”, (Հայաստան) Օբադյա 34’23” (Մոլդովա)
Հայաստան
12. Ալբերտ Աղաջանով (դարպասապահ), 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 13. Արթուր Մելքոնյան, 8. Դենիս Նեվեդրով, 6. Նիկիտա Խրոմիխ
Փոխարինողներ՝ 1. Արթուր Մկրտչյան, 2. Սուրեն Ղազարյան, 21. Գևորգ Մնացականյան, 11. Գարեգին Մաշումյան, 9. Կարեն Խատուեվ, 18. Աղասի Եղիազարյան, 10. Ռաֆիկ Մելիքյան, 23. Արթուր Պատատյան, 14. Աշոտ Եսայան, 19. Միհրան Դերմենջյան
Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան
Մոլդովա
12. Արտյոմ Կուբանի (դարպասապահ), 8. Վալերիու Գորգուրով, 4. Կրիստիան Կրասնով, 10 Սերգիու Տակոտ (ա), 5. Անդրեյ Նեգարա
Փոխարինողներ՝ 16. Անդրեյ Մակովչուկ (դարպասապահ) 6. Կոնստանտին Բորդուժել, 9 Կրիստիան Օբադյա, 7. Ադրիան Լաշկու 2. Սերժիու Ցիմպև, 12. Արտյոմ Կուբանի, 11. Վլադիմիր Վասիլևիչի, 3. Իոն Կովալի, 13. Դավիդ Մոշնիագու, 14. Ալեքսեյ Տումուրուկ
Գլխավոր մարզիչ՝ Վլադիմիր Վուսատի