Հայտնի է դարձել 2024/25 մրցաշրջանի առաջին «Էլ-կլասիկոյի» օրը և ժամը

Հայտնի է դարձել 2024/25 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև առաջին «Էլ-կլասիկոյի» օրը և ժամը։

Լա Լիգայի 11-րդ տուրի խաղում «Ռեալը» հոկտեմբերի 26-ին Երևանի ժամանակով 23։00-ին «Սանտյագո Բեռնաբեուում» կհյուրընկալի «Բարսելոնային»։

Երկրորդ տուրում թիմերը կհանդիպեն 35-րդ տուրում։ Նախնական ժամկետը մայիսի 11-ն է։