«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը վնասվածքից չի ապաքինվի մինչև 2025 թվականի հունվարը։ Այս մասին խոսել է սաուդյան ակումբի մարզիչ Խորխե Ժեզուսը, գրում է Daily Sabah պորտալը։
Նեյմարը վնասվածք էր ստացել 2023 թվականի հոկտեմբերին Բրազիլիայի հավաքականի խաղում։ Հարձակվողի մոտ ախտորոշվել է ծնկի և մենիսկի խաչաձև կապանների պատռվածք: Հարձակվողը բարեհաջող վիրահատվել էր։
Հուլիսին բրազիլացին վերադարձավ ակումբի գտնվելու վայր և սկսեց մարզվել մարզասրահում:
«Նեյմարը կարևոր ֆուտբոլիստ է «Ալ-Հիլալի» և ամբողջ լիգայի համար: Սակայն չեմ կարող նշել նրա վերադարձի ստույգ ժամկետը, բայց իրավիճակին կանդրադառնանք հունվարին»,- ասել է թիմի մարզիչը։