«Սևիլիան» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզչի հետ

«Սևիլիան» հայտարարել է գլխավոր մարզիչ Ֆրանսիսկո Պիմիենտայի հետ պայմանագրի երկարաձգման մասին։

50-ամյա մասնագետի հետ նոր պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչեւ 2027 թվականի ամառ։

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Սևիլիան» Լա Լիգայի 7-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ հաղթեց «Վալյադոլիդին» (2:1): Թիմը վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։