«Ռեալը» կարող է կրկնել «Բարսելոնայի» ռեկորդը Էլ-Կլասիկոյում

Սեպտեմբերի 24-ին «Ռեալը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է «Ալավեսին» ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում։

Այս հաջողությամբ «սերուցքայինները» ընդլայնեցին իրենց անպարտելիության շարքը Լա Լիգայում մինչև 39 հանդիպում: Ակումբի ռեկորդը առաջնությունում առանց պարտության 43 հանդիպումների շարքն է։

Եթե ​​«Ռեալն» առաջիկա հանդիպումներում չպարտվի Մադրիդի «Ատլետիկոյին», «Վիլյառեալին» և «Սելտա Վիգոյին», ապա հոկտեմբերի 26-ին «Սանտյագո Բեռնաբեուում» «Բարսելոնայի» դեմ ակումբային ռեկորդը կրկնելու հնարավորություն կունենա: