Երեքշաբթի երեկոյան Անգլիայի լիգայի գավաթի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին»: Խաղից հետո «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարեց, որ հանդիպումների մեծ քանակի պատճառով առաջնահերթությունը կտա Պրեմիեր Լիգային և Չեմպիոնների Լիգային։
«Հայտարարում եմ ձեզ, որ հաջորդ փուլում կխաղա երկրորդ թիմը։ Մենք էներգիա չենք վատնի, դա միանշանակ է։ Հակառակ դեպքում մենք չենք դիմանա»,- լրագրողներին ասել է Գվարդիոլան։
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի շաբաթ օրը՝ սեպտեմբերի 28-ին, Պրեմիեր Լիգայի արտագնա «Նյուքասլի» հետ։ Այս պահին «քաղաքայինները» հինգ տուրից հետո 13 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: