Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել անգլիական ակումբ

«Էվերթոնի» նոր սեփականատեր Դեն Ֆրիդկինը դիտարկում է Մաուրիցիո Սարիին որպես նոր մարզիչ հրավիրելու հնարավորություն: Այս մասին հայտնում է Il Corriere dello Sport-ը։

«Չելսիի» հետ 2019 թվականի Եվրոպայի Լիգայի հաղթող Մաուրիցիո Սարին առանց ակումբի է՝ 2023 թվականի մարտին «Լացիոյից» հեռանալուց հետո: Վերջերս տված հարցազրույցում նա ասաց, որ ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի մինչև հունվար և սպասում է ճիշտ նախագծի:

Corriere dello Sport-ը պնդում է, որ Սարիի հետ թիմին կմիանա ֆիթնես մարզիչ Դանիելե Տոնյաչինին։ Զույգն արդեն միասին աշխատել է «Յուվենտուսում»։ Տոնյաչինին Իտալիայի ամենահայտնի ֆիթնես մարզիչներից մեկն է:

Շոն Դայքի գլխավորած «Էվերթոնը» 5 տուրից հետո Պրեմիեր Լիգայի 19-րդ տեղում է։