«Լիվերպուլը» հետաքրքրված է անգլիացի պաշտպանով

«Լիվերպուլի» ղեկավարները հետաքրքրված են «Քրիսթալ Փելասի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Մարկ Գեհիի ծառայություններով:

Ինչպես հայտնում է Football Insider-ը, մերսիսայդյան ակումբը կփորձի համաձայնության հետ 24-ամյա անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ «Լիվերպուլը» Գեհիին տեսնում է որպես հոլանդացի 33-ամյա պաշտպան Վիրջիլ վան Դեյկի փոխարինող։ Փորձագետները ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում են 38 միլիոն եվրո։ Հարկ է նշել, որ բացի «Լիվերպուլից», Գեհիին ցանկանում է ձեռք բերել նաև «Նյուքասլը»:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մարկ Գեհին Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» կազմում հինգ հանդիպում է անցկացրել Անգլիայի առաջնությունում, որոնցում ստացել է մեկ դեղին քարտ։