Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Ալավեսին»։ Հանդիպումը ավարտվեց 3։2 հաշվով։
Տանտերերի կազմից աչքի ընկան Լուկաս Վասկեսը, Կիլիան Մբապպեն և Ռոդրիգոն։ Հյուրերի կազմից հաշիվը կրճատեցին Կառլոս Բենավիդեսին և Կիկե Գարսիան։
Այս հանդիպումից հետո «Ռեալը» Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում է (17 միավոր), «Ալավեսը» 8-րդ տեղում է (10 միավոր)։