Կիլիան Մբապպեն բուժզննում կանցնի

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն ձախ ազդրի շրջանում անհարմարության պատճառով կենթարկվի հետազոտության, հայտնում է Marca-ն։

Նշենք, որ հարձակվողը Լա Լիգայի 7-րդ տուրի «Ալավեսի» հետ խաղում փոխարինվել է 80-րդ րոպեին։

Ինքը՝ ֆրանսիացին, փոխարինում է խնդրել, իսկ խաղից հետո գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ասել է, որ Կիլիանն իրեն ծանրաբեռնված էր զգում։