Հայտնի է, թե որքան բաց կթողնի Կիլիան Մբապպեն

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն չի մասնակցի Լա Լիգայի և Չեմպիոնների Լիգայի առաջիկա հանդիպումներին։

Մբապպեն ազդրի մկանի վնասվածք է ստացել վերջերս Իսպանիայի առաջնության «Ալավեսի» դեմ խաղում (3:2): Վնասը պարզվեց ավելի լուրջ է, քան ի սկզբանե սպասվում էր։

Ֆրանսիացին շարքից դուրս կմնա առնվազն երեք շաբաթով, հաղորդում է Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը։

Այսպիսով, Մբապպեն միանշանակ բաց կթողնի «Ռեալի» հանդիպումները «Ատլետիկոյի», «Վիլյառեալի» և «Լիլի» դեմ, ինչպես նաև չի խաղա Ֆրանսիայի հավաքականում՝ Իսրայելի և Բելգիայի դեմ։