EUROPE LEAGUE. «Բուդո-Գլիմտը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Պորտուի» նկատմամբ

Եվրոպա Լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում «Բուդո-Գլիմտը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Պորտուի» նկատմամբ։

Խաղն ավարտվել է 3:2 հաշվով։ Տանտերերի կազմում երկու գոլի հեղինակ դարձավ հարձակվող Յենս-Պետեր Հոյգեն, ևս մեկ գոլ խփեց հարձակվող Կասպեր Հոյգեն։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան հարձակվողներ Սամու Օմորոդիոնն ու Դենիզ Գյուլը։

Պորտուգալական ակումբը 51-րդ րոպեից ուներ առավելություն, քանի որ մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստով, երբ երկու դեղին քարտի համար խաղադաշտից հեռացվեց պաշտպան Իսակ-Դիբվիկ Մյաատտան։