Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել Անգլիա

«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կրկին հայտնվել է Պրեմիեր Լիգայի ակումբի ուշադրության կենտրոնում։

Ինչպես հաղորդում է Goal-ը, Լոնդոնի «Արսենալը» կրկին հայացքն ուղղել է Վլահովիչի վրա։ «Զինագործները» մտածում են հաջորդ ամառ նոր հարձակվողի մասին, և «Յուվենտուսի» ֆուտբոլիստը կարող է լինել նրանց առաջնահերթ թիրախը։

Դուշան Վլահովիչի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը

Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։