Սաուդյան «Ալ-Նասրի» 39-ամյա հարձակվող, պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, թե ինչն է իրեն դրդում շարունակել ֆուտբոլը պրոֆեսիոնալ մակարդակով։
«Երբ ես գավաթներ եմ ստանում, միշտ մտածում եմ ընտանիքիս, հատկապես երեխաներիս մասին:
Նրանք տեսնում են, թե ինչպես է հայրիկը մրցանակներ ստանում, հայրիկը գոլեր է խփում և ֆուտբոլ խաղում: Սա ինձ համար զարմանալի է: Սա է իմ մոտիվացիան շարունակելու խաղալ»,- ասել է Ռոնալդուն YouTube-ի իր ալիքում։