Կառլո Անչելոտտին ցանկանում է, որ «Ռեալի» ֆուտբոլիստները դադարեն բողոքել մրցավարներից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Իսպանիայի առաջնության յոթերորդ տուրի՝ «Ալավեսի» հետ հանդիպման (3:2) մրցավարությունը.

«Մրցավարների մոտեցումը փոխվել է, և մենք պետք է վարժվենք դրան։ Մենք չորս-հինգ դեղին քարտ ենք ստացել բողոքելու համար, պետք է խուսափել դրանից։

Ավելորդ եմ համարում բողոքների համար դեղին քարտերը և ասել եմ, որ պետք է աշխատեն ֆուտբոլիստները բողոքները կանխելու համար»,- ասել է Անչելոտտին Marca թերթին տված հարցազրույցում։

Այս պահին Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, ակումբն ունի 17 միավոր։ «Ալավեսը» 10 միավորով ութերորդն է: