Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Ալավեսին» Լա Լիգայի 7-րդ տուրի խաղում 3։2 հաշվով։
Այս խաղը 39-րդ անընդմեջն էր գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի համար առանց պարտության առաջնությունում։
Լրագրող Պեդրո Մարտինի խոսքով՝ Անչելոտտին այս ցուցանիշով Լա Լիգայի նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով Ալբերտ Օրմեչեայի (38) ձեռքբերումը։