Երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է «Ուոթֆորդին» (2:1):
Այս խաղում «Սիթիի» մեկնարկային կազմում էր երիտասարդ պաշտպան Քեյդեն Բրեյթվեյթը:
Ըստ Rising Stars-ի՝ Բրեյթվեյթը դարձել է 21-րդ դարում «Սիթիում» հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:
Իր նորամուտի ժամանակ նա 16 տարեկան 229 օրական էր։ Նա նաև երրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է ակումբի պատմության մեջ։