«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է մերսիսայդյան ակումբում իր ապագայի մասին։
«Ես միշտ ասել եմ, որ ցանկանում եմ լինել ակումբի ավագը։ Սա է իմ նպատակը, թե արդյոք դա տեղի կունենա, իմ վերահսկողության տակ չէ։
Ես ցանկանում եմ այս մրցաշրջանում լինել «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, դա այն է, ինչ ես ասում եմ: Ամենակարևորը միշտ տիտղոսներն են։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել»,- Ալեքսանդր-Առնոլդի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։