Իտալական ակումբը հետաքրքրված չէ Միրալեմ Պյանիչով

«Ջենոան» հայտնել է, որ հետաքրքրված չէ «Ռոմայի», «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Միրալեմ Պյանիչով։

«Ոչ, այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը», – ասել է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Tuttomercatoweb-ը հայտնել էր, որ «Ջենոան» մտադիր է ձեռք բերել Պյանիչին, ով «Ալ Շարժայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է։