Անգլիական գրանդը հետաքրքրված է «Բայերի» երեք ֆուտբոլիստների ծառայություններով

«Լիվերպուլը» կարող է ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» մի քանի ֆուտբոլիստների, հայտնում է CaughtOffside-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը հետաքրքրված է կիսապաշտպաններ Ֆլորիան Վիրցով և Էսեկիել Պալասիոսով, ինչպես նաև պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնոգով։

Այս մրցաշրջանում 21-ամյա Վիրցը անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ 25-ամյա Պալասիոսը 2 խաղ է անցկացրել առանց գոլի, իսկ 23-ամյա Ֆրիմպոնգը 7 խաղում դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։