Ռոդրիգո Դե Պոլ․ «Լիոնել Մեսսին նավի նավապետն է»

Մադրիդի «Ատլետիկոյի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պոլը խոսել է ազգային թիմում Լիոնել Մեսսիի դերի մասին։

«Մեսսին նավի նավապետն է։ Այն ամենը, ինչ անում ենք նրա համար, անում ենք ուրախությամբ։

Մենք ցանկանում ենք, որ նա միշտ լինի բոլոր թերթերի առաջին էջում։ Եվ մենք նրան դրդում ենք դա անել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է AS-ը։