«Շալկեն» դիտարկում է Իսպանիայի և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հնարավորությունը, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը 47-ամյա իսպանացուն համարում է այդ պաշտոնի գլխավոր թեկնածուն։ Անձամբ՝ Ռաուլը, ցանկանում է շարունակել աշխատանքը «Կաստիլյայում», սակայն գերմանական ակումբը հույսը դնում է Ռաուլին համոզելու վրա։
«Շալկեն» 5 խաղից 4 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը Բունդեսլիգայի 2-րդ մրցաշարային աղյուսակում։
Ռաուլը «Շալկեում» խաղացել է 2010 թվականի հուլիսից մինչև 2012 թվականի հունիսը։